Օրը՝ 60 վայրկյանում | 25.11.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Մարտունիում ու Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչներին:

Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը:

Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ոչ կառուցողական քաղաքականությունը խաթարում են խաղաղության հաստատման ջանքերը. Արարատ Միրզոյան:

Լավ կլիներ, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում. ռուսական խաղաղապահ զորակազմի արձագանքը Բաքվին:

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին. շեշտվել է ՀՀ-ի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը:

Ցեղասպանության միջոցով չեն կարող լինել ո՛չ խաղաղություն, ո՛չ բարգավաճում. Լեմկինի ինստիտուտ:

Կանադան հյուպատոսություն կբացի Երևանում. Կանադայի արտաքին գործերի նախարար:

Թուրքական հրետանին կրակ է բացել Սիրիայի քրդական ուժերի դիրքերի ուղղությամբ։

Կիևի բնակիչներն էլեկտրաէներգիա կստանան օրական 2-3 ժամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում