Նոյեմբերի 16-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին:

Հայաստանի և Վրաստանի վարչապետները կարևորել են տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ քայլերը:

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների տեմպը. Բլինքեն:

Նախագահը ԵՄ պատվիրակներին է ներկայացրել տարածաշրջանային իրողություններն ու գործընթացները:

Խոչընդոտվում են շփման գծի հարևանությամբ գտնվող տարածքների գյուղատնտեսական աշխատանքները. Արցախի ՄԻՊ:

ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի նախկին նախագահը քննարկել են Ուկրաինայի հակամարտության ազդեցությունը Կովկասի անվտանգային միջավայրի վրա:

Փոխվարչապետ Գրիգորյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

G20-ի գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել չսրել իրադրությունը Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպից հետո:

Սա միտումնավոր հարձակում չէր Լեհաստանի վրա. Անջեյ Դուդա:

Բայդենը քիչ հավանական է համարել, որ Լեհաստանի ուղղությամբ հրթիռներն արձակվել են Ռուսաստանից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում