Օրը՝ 60 վայրկյանում | 15.11.2022

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

ԱԳ նախարարը ԵՄ և նրա անդամ երկրների հատուկ բանագնացներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Մարտական դիրքում համածառայակցի կրակոցից շարքային զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել. ՊՆ:

ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի խորհրդանշական՝ ութմիլիարդերորդ մարդը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո Ալիևան այլևս բարի կամքի դեսպան չէ:

ՄԱԿ-ի ԳԱ-ն բանաձև է ընդունել Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ:

Բայդենը վստահեցրել է Էրդողանին, որ կաջակցի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում:

Եվրամիությունն ընդհանուր առմամբ Ուկրաինային ավելի քան 8 մլրդ եվրոյի զենք է մատակարարել:

Անկարայում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ. Պեսկով:

ԱՄՆ-ը Ուկրաինայի թիկունքում Ռուսաստանի հետ բանակցություններ չի վարում. Սպիտակ տուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում