Օրը՝ 60 վայրկյանում | 14.11.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում և կրակում նրանց վրա. Նիկոլ Փաշինյան:

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ադրբեջանական դիրքից հայ բնակիչների ուղղությամբ կրակոցները:

Հարձակումները չհրահրված են և լավ ծրագրված ահաբեկչություն՝ Ադրբեջանի կողմից. Մարուքյան:

Թեհրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական երկխոսությունը. Իրանի ԱԳՆ:

Ցավակցություն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի զոհերի ընտանիքներին. Արարատ Միրզոյան:

ԱՄՆ հետ մեր դաշնակցությունը հակասական իրադրության մեջ է. Թուրքիայի ներքին գործերի նախարար:

Պահպանվել է դեմոկրատների վերահսկողությունն ԱՄՆ Սենատում:

Զելենսկուն Սալիվանը խորհուրդ է տվել Մոսկվայի հետ բանակցություններում մտածել իրատեսական դիրքորոշման մասին:

ԵՄ ԱԳ նախարարները չեն նախատեսում նոր պատժամիջոց ընդունել Ռուսաստանի դեմ. Բորել։

Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք: Առողջացել է 158 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում