ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Գյումրիում․ տուժածները հոսպիտալացվել են

ՃՏՊ Գյումրիում․ տուժածները հոսպիտալացվել են

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 20:57-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարմաշենի խճուղու 3-րդ կմ-ում բախվել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Թ․, ծնված 1981 թ.) և Belarus 80 մակնիշի տրակտորը (հակավորիչ սարքով) (վարորդ՝ Վ․ Շ․ ծնված 1969 թ.)։ Պատահարի հետևանքով «Belarus 80» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, իսկ Opel Zafira մակնիշի ավտոմեքենան՝ բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները և Opel Zafira մակնիշի ամտոմեքենայի ուղևորներ Ք․ Թ․-ն (ծնված 1954 թ.) և Հ․ Թ․-ն (1954 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:13-ին, մարվել՝ 21:42-ին: Opel Zafira մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում