ՎՎարդան Հովսեփյան

Տավուշի մարզպետը և Մարի Լու Փափազյանը քննարկել են Իջևանում Թումո տուփի տեղադրման հարցեր

Տավուշի մարզպետը և Մարի Լու Փափազյանը քննարկել են Իջևանում Թումո տուփի տեղադրման հարցեր

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Տավուշի մարզպետարանում ընդունել է Թումոյի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին:

 

Քննարկվել են Իջևանում Թումո տուփ տեղադրելու հետ կապված մի շարք հարցեր:
 
Կողմերը լիահույս են, որ շուտով Իջևան քաղաքն էլ կունենա իր Թումո տուփը, որտեղ համայնքի պատանիների համար հասանելի կդառնա Թումոյի կրթական ծրագիրը՝ միևնույն ժամանակ ապահովելով նրանց կրթական տարածք: 

 

Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը Մարի Լու Փափազյանին է հանձնել հուշանվեր՝ ի նշան բարեկամության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում