Օրը՝ 60 վայրկյանում | 08.11.2022

ԳԳոհար Սարգսյան

Միրզոյանն ու Բայրամովը վերահաստատել են Պրահայում և Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները:

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Բլինքեն:

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել. Կլաար:

Զարգացած երկրները խոստացել են ավելացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորումը:

Ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով. Մակրոն:

Սաակաշվիլու բժիշկները, ենթադրաբար, ախտորոշել են տուբերկուլոզ և դեմենցիա. Փաստաբան:

ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր:

Միացյալ Նահանգներում այսօր տեղի են ունենում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ:

«Գազային հանգույցի» գործարկումից հետո Թուրքիան կմասնակցի բնական գազի գների ձևավորմանը. Դոնմեզ:

Վրաստանը հիասթափված է, որ ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի՝ չի ստացել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ. Զուրաբիշվիլի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում