ՄՄարիա Գաբրիելյան

ՇՄ փոխնախարարն այցելել է Իջևանի դենդրոպարկ, տեղում ծանոթացել խնդիրներին

ՇՄ փոխնախարարն այցելել է Իջևանի դենդրոպարկ, տեղում ծանոթացել խնդիրներին

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը եղել է ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկում, մասնագիտական ստորաբաժանումների և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ղեկավարների հետ շրջայց է կատարել, տեղում ծանոթացել իրավիճակին և առկա խնդիրներին։

 

 

Նախարարի տեղակալին ներկայացվել է տարածքի ոռոգման խնդիրը։
Արամ Մեյմարյանը դիտարկել է նախկինում տեղադրված տաղավարների հատվածները։ Տաղավարները ապամոնտաժվել են, տարածքը վերադարձվել է նախկին տեսքին։
 

 

Նախարարի տեղակալը ծանոթացել է նաև Աղստև գետի հունի վրա կատարած շինարարությանը, որն իրականացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարանը», ապա հանդիպել գործարանի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել դենդրոպարկի հետ համագործակցության հնարավորությունները:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում