2023-ի համար 5 միլիարդ դրամ է նախատեսված քովիդին ուղղվող ծախսերը փակելու համար. Անահիտ Ավանեսյան

ԳԳոհար Սարգսյան

Մինչ այս քովիդի հաղթահարմանն ուղղվող ծախսերը ֆինանսավորվում էին ըստ փաստացի գումարների, այսինքն՝ պետական պահուստից միջոցներ հատկացնելու պահանջարկ էր ներկայացվում: Թեմայի վերաբերյալ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«2 տարիների ընթացքում շատ բարդ էր կանխատեսել, թե ինչպիսին կլինի  հիվանդացության բեռը, և ինչ ալիքներ կունենայինք»,- ասաց Ավանեսյանը:

Հիմա, նախարարի խոսքով, իրավիճակը ցույց է տալիս, որ հնարավոր է պլանավորում կատարել:

«Այն արդեն որպես ծրագիր ներառված է, և 5 միլիարդ դրամ նախատեսված է քովիդին ուղղվող ծախսերը փակելու համար: 2023 թվականի բյուջեում մտած է: Իհարկե, վերջին 3 ամիսներին ունեցանք մի փոքր ալիք հիվանդացության առումով, բայց տեսանք, որ անգամ ալիքների պարագայում չունեցանք հոսպիտալացման բարձր ցուցանիշներ, ինչը ենթադրում է նաև ավելի նվազ ծախսեր»,- ասաց Ավանեսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում