Օրը՝ 60 վայրկյանում | 31.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Գիտեմ, որ Դուք քաղաքական կամք ունեք. Պուտինը՝ Փաշինյանին:

Հայկական կողմի համար ընդունելի են հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ռուսական նախագծի հիմնարար սկզբունքները. Նիկոլ Փաշինյան

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն առաջընթացի հույս ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի հարցում:

Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ներգրավմամբ մեր երկրի անվտանգության և տնտեսական զարգացման հարցում. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը և Կարո Փայլանը զրուցել են Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ:

Ուկրաինայի ամբողջ տարածքում կրկին օդային տագնապ է հնչել:

Բլինքենն ուկրաինական սևծովյան նավահանգիստներից հացահատիկային գոծարքի կողմերին կոչ է արել վերադառնալ դրա իրականացմանը:

Ռուսաստանի նախագահի բանակցելու պատրաստակամությունը մնում է անփոփոխ. Լավրով:

Հոկտեմբերի 24-30-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք: Առողջացել է 278 բուժառու, արձանագրվել է մահվան 3 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում