Երևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքները

ԼԼիլիթ Ասատրյան

Հոկտեմբերի 24-31-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1752 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 126, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 257 անձ։ 42 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 18-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 8-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 9-ը՝ փակված, 2-ը՝ փոխարինված, 3-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 4-ը՝ առանց համարանիշների։ 290 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 661-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 29 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 995 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 95 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 41, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 94 անձ։ 12 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշների, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 107-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 547-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել չորս անձի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում