ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

ՀՀայկարամ Նահապետյան

Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի առանձնազրույցը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պաշտոնական Երևանը համաձայն է այդ գործընթացում հիմք ընդունել ռուսական կողմի առաջարկները:

«Նախորդ շաբաթ «Վալդայ» բանավիճային ակումբի հարթակում դուք անդրադարձել եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ ընդգծելով գործընթացի հետ կապված որոշ պարամետրեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, և պնդելով, որ աջակցություն կհայտնեք այն սկզբունքներին, որոնց օգտին հանդես կգա հայկական կողմը:  Ձեր մասնակցությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին փակ նիստի շրջանակում ես այս մասին ասել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ կրկնել՝ ԼՂ հարցում մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների և պարամետրերի ռուսական նախագծով»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ ռուսական կողմը կաջակցի հայկական կողմի առաջարկին՝ եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփող հնարավոր հայտարարության մեջ հղում կատարելու  ռուսական կողմի առաջարկած փաստաթղթին:

«Հայաստանը դա առաջարկել է, սակայն մինչև այժմ չունենք հաստատում, որ ռուսական կողմն աջակցում է այդ առաջարկին: Ցանկանում եմ նշել, որ սա որևէ կերպ չի հակասում Պրահայում հոկտեմբերի 6-ին ձեռք բերված պայմանավորվածություններին: 

Ի դեպ, Պրահայում բանակցությունների ընթացքում ես հաշվի եմ առել նաև ԼՂ վերաբերյալ ձեր հրապարակային հայտարարությունները»,- նշել է ՀՀ վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում