ԱԱրսեն Մկրտչյան

Շիրակի մարզպետը մասնակցել է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» համաժողովին

Շիրակի մարզպետը մասնակցել է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» համաժողովին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մասնակցել է «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» համաժողովին։
 
Մարզպետը «Կանայք բիզնեսում և կյանքում» թեմայով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է կանանց հզորացման ուղղությամբ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերին` կարևորելով պետական, մասնավոր հատվածների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդումը:​
 
Համաժողովին ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագետ Նարգիս Ազիզովան, Շվեյցարիայի զարգացման համագործակցության ազգային ծրագրի ավագ պատասխանատու Արթուր Փոքրիկյանը, Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:
 
​Համաժողովի նպատակը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտային մասնագետների համախմբումն է, փորձի փոխանակումը, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացման քաղաքականության բարելավման եղանակների քննարկումը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում