Օրը՝ 60 վայրկյանում | 28.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը սեպտեմբերին համաձայնություն է տվել աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի առաջարկներին: Հուսով ենք՝ ռուսական կողմը կպաշտպանի իր առաջարկները. Փաշինյան:

Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ՀՀ կառուցողական տրամադրվածության ֆոնին չեն դադարում Ադրբեջանի սադրիչ գործողությունները. Մհեր Գրիգորյան:

Ալեն Սիմոնյանն առաջարկել է ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը:

Երևանի և Բաքվի միջև խաղաղության միակ ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների կատարումն է. Պուտին:

Պետք է հիշենք անցյալը, որ նման ողբերգությունը չկրկնվի. ֆրանսիացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են ԵՄ առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:

Կաննում Շառլ Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել:

Պենտագոնը Ուկրաինային կտրամադրի 275 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում