ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի նախագահը Ճարտարում մասնակցել է բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացմանը

Արցախի նախագահը Ճարտարում մասնակցել է բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացմանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում մասնակցել է բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Ավագյանին՝ «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ծրագրերի շրջանակում սեփական միջոցներով անցած տարիների ընթացքում Արցախում իրականացրած շուրջ տասը միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական նախագծերի համար: Նա ընդգծել է, որ հերթական նախաձեռնությունը կարևոր գործոն է լինելու մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և հագեցած առօրյայի ապահովման համար:

Նախագահ Հարությունյանը հյուրերի հետ ծանոթացել է մարզական կենտրոնի ժամանակակից պայմաններին, հետևել պատանիների ցուցադրական պարապմունքներին:

Միջոցառմանը ներկա էին նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, շրջանային վարչակազմի պատասխանատուներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, այդ թվում՝ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցչական պատվիրակությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում