Օրը՝ 60 վայրկյանում | 24.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում:

ԱՄՆ կոնգրեսական Մայք Գարսիան կոչ է անում աջակցել հայ ժողովրդին:

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը:

Շոյգուն մտահոգություն է հայտնել, որ Կիևը կարող է սադրիչ գործողություններ իրականացնել այսպես կոչված «կեղտոտ միջուկային ռումբի» կիրառմամբ։

Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և էներգետիկ համակարգերին:

Եթե ուզում են բանակցել, թող վերադարձնեն մեր տարածքը՝ 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններով. Զելենսկի:

Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում. Դարչիաշվիլի:

Մակրոնը կոչ է արել թույլ չտալ, որ «ուժեղի օրենքը դառնա համընդհանուր օրենք»:

Հոկտեմբերի 17-23-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 231 նոր դեպք: Առողջացել է 415 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում