ԼԼիլիթ Ասատրյան

Մարդասիրական օգնություն՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված և Էջմիածնում ապաստանած անձանց

Մարդասիրական օգնություն՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված և Էջմիածնում ապաստանած անձանց

Հիսուն փաթեթ մարդասիրական օգնություն՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ, տրամադրվել է սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ներքին տեղահանված և Էջմիածնում ապաստանած անձանց: 

 
May be an image of 3 people and people standing
 
Օգնությունը տրամադրվել է ԿԽՄՖ Արտակարգ իրավիճակներին արձագանքման ֆոնդի աջակցությամբ:
 

Ֆոնդի միջոցներով ընդհանուր առմամբ տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց կտրամադրվի սննդի 5500 փաթեթ, հիգիենիկ պարագաների 5500 փաթեթ, անկողնային պարգաների 300 հավաքածու, Ջերմուկի և Գորիսի միջնակարգ դպրոցներում կստեղծվեն անվտանգ տարածքներ, որոնք կծառայեն որպես զարգացման կենտրոններ:

 
May be an image of 3 people, people standing and outdoors
 

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԿԽՄԿ, ԿԽՄՖ, Մոնակոյի Կարմիր խաչի և «Հանթեր ֆուդ» կազմակերպության աջակցությամբ ընդհանուր առմամբ արդեն տրամադրել է ավելի քան 5000 միավոր/փաթեթ/կտոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության արկղերի, կենցաղային և խոհանոցային իրերի, գրենական պիտույքների, մահճակալների և անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով:

 
Աջակցությունը տրամադրվել է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի տուժած և ներքին տեղահանված անձանց հյուրընկալած համայներում և Երևանում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում