Բելառուսական տրակտոր, անվավոր էքսկավատոր, Էքսկավատոր-ամբարձիչ, մինչև տարեվերջ՝ նաև Գրեյդեր: Այս տեխնիկան Հրազդանին է տրամադրում Տարածքային զարգացման հիմնադրամը:
Վաղարշակ Պողոսյան (Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն) - Ավտոպարկը նախկինում ոչ մի բան չուներ, իսկ հիմա ահագին արդյունավետ է:
Գյուղատնտեսական մեքենաներն ընտրել է հենց համայնքը՝ ելնելով կարիքից ու անհրաժեշտությունից։ Տրամադրված տեխնիկայի ընդհանուր արժեքը 215 միլիոն 174 հազար դրամ է:
Վաղարշակ Պողոսյան - Տեխնիկայի կարիքը շատ մեծ էր: Ձեռք բերեցինք նոր տեխնիկա, որ քաղաքի գործերին օգտակար է, ու ահագին աշխատանքներ ենք կատարում:
Ստացած տեխնիկան արդեն փորձարկել են, արդյունքներից գոհ են:
Վաղարշակ Պողոսյան - Քաղսի համայնքում պտտվող ՋԻՍԻԲԻ-ով սելավատարի հուներն ենք մաքրել արդեն, քաղաքում կատարում ենք լայնամասշտաբ աշխատանքներ:
Տեխնիկական վերազինման արդյունքում համայնքը կկարողանա սեփական ուժերով լուծել առկա խնդիրները, իսկ տեխնիկայի վարձակալությունից ստացված միջոցներով հնարավոր կլինի այլ ծրագրեր իրականացնել:
Նման ծրագրեր ՀՏԶՀ-ն իրականացնում է Հայաստանի բոլոր համայնքներում: Ծրագիրը ֆինանսավորում են ՀՀ կառավարությունն ու Համաշխարհային բանկը, 5 տոկոսի ներդրում ունի նաև համայնքը։

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում

Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

Հրդեհ Էջմիածնում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան

Թռչում ենք Նյու Յորք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը



