ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Մեծ Սեպասար գյուղում․ տուժածները հոսպիտալացվել են

Հրդեհ Մեծ Սեպասար գյուղում․ տուժածները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 19-ին, ժամը 21։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Սեպասար գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի հյուրասենյակում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է հյուրասենյակի հատակից մոտ 0․5 քմ հատված։

Տնից ծխահարված վիճակում դուրս են բերվել Ա․ Գ․-ն (ծնված 2016 թ․), Հ․ Գ․-ն (ծնված 2017 թ․), Ի․ Գ․-ն (ծնված 2019 թ․) և Դ․ Գ․-ն (ծնված 2021 թ․), ովքեր հոսպիտալացվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում