ԴԴավիթ Մուրադյան

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը եղել է Վարդենիսի սահմանամերձ բնակավայրերում

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը եղել է Վարդենիսի սահմանամերձ բնակավայրերում

Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ուղեկցել ենք Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Հանգամանալից ներկայացրի թշնամու ձեռնարկած ագրեսիայի արդյունքում Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկատվություն, որոնցից բազմաթիվ վնասներ են կրել Սոթք և Կութ բնակավայրերը։

 
 
148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։
 
 

ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրեց զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքները։

 
 

Դիտարկումներն իրականացվեցին չափիչ սարքերի միջոցով։

 
 

ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրին, որ կիրականացնեն խոր ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ։

 
 

Հավաստիացնեմ, որ ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն և կծավալվի ակտիվ համագործակցություն»,- գրել է մարզպետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում