ԳԳոհար Սարգսյան

Ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 46-ամյա տղամարդու կողմից իր կնոջը սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 46-ամյա տղամարդու և նրա որդու միջև: Վիճաբանությանը միջամտել է կինը, որի ընթացքում 46-ամյա տղամարդն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր կնոջ գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս և ապօրինաբար վերջինիս զրկել կյանքից:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով, որը համապատասխանում է գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին:

 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում