ԼԼիլիթ Ասատրյան

Մարզպետարանի ու ԱՍՀ նախարարության համատեղ աշխատանքը ստացվել է. Շիրակի մարզպետ

Մարզպետարանի ու ԱՍՀ նախարարության համատեղ աշխատանքը ստացվել է. Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել ու ամփոփվել են այս տարի մարզպետարանի և նախարարության համատեղ իրականացրած ծրագրերի ընթացքն ու աշխատանքները։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
«Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Շիրակի մարզպետարանի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքը ստացվել է, կարող ենք խոսել արդյունավետ փոխգործակցության մասին։ Խոսքս ինչպես Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան հետ կանանց հզորացման ծրագրի մասին է, որը փոքր-ինչ փոփոխվել է այժմ և նորից շարունակվում է, այնպես էլ «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագրի։ Երկու ծրագրերն էլ շատ դրական արձագանք են ունեցել»,- նշել է Շիրակի մարզպետը։
 
Возможно, это изображение 1 человек и сидит
 
Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև միասնական սոցիալական ծառայությունների հետ համագործակցությանը՝ կարևորելով ու բարձր գնահատելով արդեն առկա գործակցությունն ու միասնական տվյալների բազայի ստեղծումը։
 
Նախարար Նարեկ Մկրտչյանը ևս բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու նշել, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի հասնել առկա հիմնախնդիրների լուծմանը։
 
Возможно, это изображение 4 человека, люди стоят, люди сидят, костюм и в помещении
 
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի» աշխատանքին, կարևորվել գործող հանձնաժողովի աշխատանքը։ Քննարկվել են նաև առաջիկա անելիքներն ու նոր իրականացվելիք ծրագրերը, որոնք առնչվում են տարբեր սոցիալական խմբերի զբաղվածությանը։
 
Возможно, это изображение 2 человека, люди стоят, люди сидят и в помещении
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում