Օրը՝ 60 վայրկյանում | 14.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը. ՀՀ ԶՈՒ-ն լռեցրել է հակառակորդի կրակը:

Արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է 1991 թ. հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր. ՀՀ վարչապետի ելույթը Աստանայում:

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության պայմանագրի մշակման և ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ:

Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին և տեղակայմանը վերաբերող հարցեր:

Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար. Բորել:

Մենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին ենք. շվեյցարացի խորհրդարանականների հայտարարությունը:

Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրել է կողմնակալության և Հայաստանին անկեղծ աջակցության համար:

Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու նպատակն ավելի մոտ է. Գրոսի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում