ԱԱրսեն Մկրտչյան

Շիրակի մարզպետարանում ամփոփել են տեսչական մարմինների 9 ամսվա աշխատանքը

Շիրակի մարզպետարանում ամփոփել են տեսչական մարմինների 9 ամսվա աշխատանքը
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ընդունել է մարզում գործող տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներին: 
 
Կարևորելով Շիրակի մարզպետարանի և տեսչական մարմինների համագործակցությունը՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է  գործառույթների  արդյունավետության բարձրացմանը․ «Անմիջական փոխգործակցությամբ ու համատեղ աշխատանքով հնարավոր կլինի առկա խնդիրներին արդյունավետ  լուծում գտնել»,- նշել է մարզպետը:
 
Տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները ներկայացրել են անցած ինն ամիսներին իրականացված վերահսկողական ստուգայցերի արդյունքները: Ներկայացվել են տվյալներ արձանագրված թերացումների, խախտումների մասին, մասնավորապես՝ ինքնակամ շինարարությանն ու սննդամթերքի անվտանգությանը, բնապահպանական օրենսդրական նորմերի պահպանմանը վերաբերող հարցեր։
 
Մարզպետն ընդգծել է բարձրացված խնդիրների լուծման հարցում հետևողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև համայնքների հետ համագործակցության սերտացումը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում