ԱԱրսեն Մկրտչյան

Գյումրիում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Գյումրիում  անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Շիրակի մարզպետարանից հայտնում են՝ արտակարգ իրավիճակներում մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների շրջանակում, մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ, Գյումրիում այսօր անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը հրդեհի առկայությամբ» թեմայով:

Ուսումնավարժությունն անցկացվել է Շիրակի մարզպետարանի, մարզային փրկարարական վարչության և Գյումրու թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի համատեղ ջանքերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում