Օրը՝ 60 վայրկյանում | 06.10.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի արևմտյան մոտեցումները լիովին բալանսավորված չեն. Զախարովա:

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում վերադարձնել պահվող անձանց «բոլորը-բոլորի դիմաց» սկզբունքով. Զախարովա:

Զինծառայողների մարմիններ Ադրբեջանին չեն փոխանցվել. ՀՀ ՊՆ:

ԱԺ նախագահը Շվեյցարիայի դեսպանի հանդիպմանը շեշտել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը:

Նորվեգիան կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին:

Ադրբեջանի դեսպանին կանչել են Նիդերլանդների արտգործնախարարություն և փոխանցել ռազմական հանցագործությունների անկախ փորձաքննություն անցկացնելու խնդրանքը:

Եվրախորհրդարանում պահանջել են Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների անկախ հետաքննություն:

ՌԴ փոխվարչապետը սպառնացել է դադարեցնել նավթի մատակարարումներն Արևմուտքին:

Արդեն ավելի քան 200 հազար մարդ է զորակոչվել. Շոյգու:

Փհենյանը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժություններին պատասխանել է բալիստիկ հրթիռների արձակմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում