ԼԼիլիթ Ասատրյան

Լոռու երեք բուժհաստատությունում հայտնաբերվել են պետությունից գումարներ հափշտակելու դեպքեր. Դատախազություն

Լոռու երեք բուժհաստատությունում հայտնաբերվել են պետությունից գումարներ հափշտակելու դեպքեր. Դատախազություն

Լոռու մարզի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն իրականացնելու շրջանակում, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 28 բժշկական հաստատություններում՝ բնակչության ռիսկային խմբերում իրականացված զանգվածային սքրինինգների վերաբերյալ պետության կողմից բժշկական հիմնարկներին հատկացված գումարների տնօրինման օրինաչափությունը պարզելու համար:

Ուսումնասիրությունների արդյունքում երեք բժշկական հաստատություններում՝ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում, հայտնաբերվել են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ:

Հատկացված պետական միջոցների, դրանց ծախսման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում 63 շահառու չեն անցել անհրաժեշտ հետազոտություններ, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում ՝ 36, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում՝ 22 շահառու, սակայն այդ անձանց անվամբ պետության կողմից նշված կենտրոնին փոխանցվել են գումարներ։

Մասնավորապես, ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեությամբ պետությունից գումարներ հափշտակելու և պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ կատարելու մասին վկայող տվյալներ: Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի և Սպիտակի քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խասրդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1- ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է երեք քրեական վարույթ։

Վերադաս դատախազի որոշմամբ՝ քրեական վարույթի նախաքննությունը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում