ԼԼիլիթ Ասատրյան

Շիրակին ու Գեղարքունիքին կտրամադրվի 105-ական տոննա սերմացու

Շիրակին ու Գեղարքունիքին կտրամադրվի 105-ական տոննա սերմացու
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մեկնարկել է հրատապ տեխնիկական համագործակցության ծրագիր՝ Հայաստանում խոցելի փոքր գյուղացիական տնտեսությունների պարենային անվտանգության և կենսապահովման պայմանների բարելավման նպատակով։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
Возможно, это изображение в помещении
 
«Ծրագրի ակնկալվող արդյունքը խոցելի գյուղացիական տնտեսությունների արտադրական կարողությունների և դիմակայունության բարելավումն է՝ աշնանացան ցորենի սերմերի տրամադրման և կարողությունների բարձրացման միջոցով։
 
Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе
 
Թիրախային մարզեր են ընտրվել Շիրակն ու Գեղարքունիքը։ Յուրաքանչյուր մարզի կտրամադրվի 105-ական տոննա սերմացու։ Նախատեսվում է սերմացու հատկացնել 350 ընտանիքի՝ յուրաքանչյուրին տրամադրելով մեկ հեկտարի սերմացու՝ 300 կգ»,- նշված է գրառման մեջ։
 
Возможно, это изображение 1 человек и на открытом воздухе
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում