ԼԼիլիթ Ասատրյան

Գրիգոր Մինասյանը ծանոթացել է ՀԿԱԾ քաղաքացիական սպասարկման նոր կենտրոնի շինաշխատանքներին

Գրիգոր Մինասյանը ծանոթացել է ՀԿԱԾ քաղաքացիական սպասարկման նոր կենտրոնի շինաշխատանքներին

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ծանոթացել ծառայության շենքում ստեղծվելիք քաղաքացիների ընդունելության կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ կարևորելով քաղաքացիների և հարկադիր կատարողների միջև արագ ու արդյունավետ կապի հաստատումն ու ամրապնդումը:

Մինասյանը նշել է, որ ստեղծվելիք Կենտրոնը լինելու է նոր հարթակ, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն են ունենալու ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, կապ հաստատել վարույթն իրականացնող հարկադիր կատարողների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Կենտրոնը տալու է հեշտ, արագ և հասանելի ծառայությունների մատուցման, հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների հաստատման և ծառայությունների որակի բարձրացման հնարավորություններ:

Գրիգոր Մինասյանը կարևորել և ողջունել է նաև բոլոր այն քայլերը, որոնք միտված են թեթևացնել քաղաքացիների բեռն ու մատչելի ծառայություններ տրամադրել նրանց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում