Սեպտեմբեր 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Սահմանին իրավիճակը յարաբերականօրէն կայուն է. Պաշտպանութեան նախարարութիւն:

Հայաստանի, Ռուսաստանի և Ատրպէյճանի   փոխվարչապետերը «արտատարածքային միջանցքի» հարց չեն քննարկած. Ալեքսէյ Օւերչուք:

Հոկտեմբեր 2-ին Ժնևի մէջ տեղի պիտի ունենայ Հայաստանի ու Ատրպէյճանի Արտաքին գործոց  նախարարներու հանդիպումը:

Հայերը պէտք է խաղաղ ապրելու հնարաւորութիւն ունենան. Անն Լույօ:

Հայաստանի Արտաքին գործոց նախարարի տեղակալը և դեսպան Աղաջանեան ընդգծած են Հայաստանի սահմաններու անխախտելիութեան անհրաժեշտութիւնը:

Լաւրով յայտարարեց, որ կը քննարկուի ՀԱՊԿ դիտորդներուն եռակողմ պայմանաւորուածութիւններու իրականացման բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով օգտագործելու հնարաւորութիւնը:

Քրեմլինի մէջ ստորագրուեցան Տոնեցքը, Լուկանսքը, Խերսոնը և Զապորոժիէն Ռուսաստանի կազմին մէջ ընդգրկելու համաձայնագիրերը:

Ռուսաստան պատրաստ է Ուքրանիոյ  հետ բանակցութիւններու. Փութին:

Տոնեցքը և Լուկանսքը, ինչպէս նաև Խերսոնի և Զապորոժիէի շրջանները Ռուսաստանի Դաշնութեան ինքնիշխան տարածք պիտի դառնան. Փեսքով:

Ռուսաստանին միաւորուելու վերաբերեալ հանրաքուէները չեն կրնար ընդունուիլ. Կութերեշ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում