ԱԱրսեն Մկրտչյան

Ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները սեպտեմբերի 29-ին սպասարկվող վարչական տարածքում գիշերային շրջագայություն իրականացնելիս, ժամը 04.15-ի սահմաններում, Լեռնապար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա:

Վարորդը սրահից ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-ԲՄ» երկփողանի որսորդական հրացան՝ 18 փամփուշտով և համապատասխան փաստաթղթերով, իսկ մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է մեկ կզաքիս, արծվի նմանվող մեկ թռչուն ու հայտնել, որ ապօրինի որսն արել է Լեռնապար գյուղի դաշտերում:

Ավտոմեքենան, ապօրինի որսով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում