Արձագանք՝ տեղահանված անձանց կարիքներին. աջակցություն է տրամադրվել 3119 քաղաքացու

ՀԿԽԸ-ն շարունակում է համալրել նաև Թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Առաջնային կարիքի հաշվառման հարթակ»:
ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և Թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։
Հոգեբանական աջակցության համար ՀԿԽԸ մասնագետներին կարելի է դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։
Նշված արձագանքն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:









