Օրը՝ 60 վայրկյանում | 26.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Փաշինյանը Ֆրանսիայում Մակրոնի հետ կարևոր բանակցություններ կվարի:

Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար:

Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ:

Դավիթ Բաբայանը և Ադամ Շիֆը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Մի՛ մասնակցեք զորահավաքին. Զելենսկու կոչը ՌԴ քաղաքացիներին:

Ռուսաստանի կողմից զորահավաք հայտարարելը, հանրաքվեները չեն խաթարի Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցությունը. Սալիվան:

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշակել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր օգտագործման արձագանքի հատուկ ծրագիր:

Թուրքիան չի ճանաչում Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հանրաքվեները. Չավուշօղլու:

Ճապոնիան հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին:

Սեպտեմբերի 19-25-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք: Առողջացել է 2133 բուժառու, արձանագրվել է մահվան 4 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում