ԴԴավիթ Մուրադյան

Արմավիրի մարզպետը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառմանը

Արմավիրի մարզպետը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառմանը

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր և Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Հայաստանում, աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու մարզի բնակիչների հետ մասնակցել Մուսա լեռան հերոսամարտի 107-ամյակին նվիրված միջոցառմանը։

 

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն՝ սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում կազմակերպվող զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով տոնակատարությանն այս տարի փոխարինել է զուսպ միջոցառումը, որի ժամանակ տեղի է ունեցել հարիսայի օրհնության կարգ և հարգանքի տուրք է մատուցվել 18 նահատակների հիշատակին։
 

 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով օրվա առթիվ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Մուսա լեռան հերոսամարտը պատմության այն սակավաթիվ էջերից է, երբ հայ ժողոովուրդը հերթական անգամ դուրս է եկել պայքարի թուրք բարբարոսի դեմ։
Հայոց պատմության այս հաղթական էջն ունի միասնության, համախմբման խորհուրդ, և հետևելով այդ խորհրդին՝ այսօր էլ պետք է շարունակել միահամուռ ուժերով պայքարել արտաքին թշնամու դեմ։
 

Ամփոփելով խոսքը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել մուսալեռցիներին՝ հայկական ավանդույթները պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու համար՝ ցանկանալով, որ նախնիների հերոսական ոգին երբեք չխամրի նրանց սրտում և գիտակցության մեջ։

 

Մուսա լեռան 107-ամյա հերոսամարտին նվիրված միջոցառման ավարտին օրհնված հարիսան բաժանվել է ներկաներին։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում