ԱԱրսեն Մկրտչյան

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Սյունիքի մարզպետին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Սյունիքի մարզպետին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։

 

Մարզպետը ՄԱԿ-ի պատվիրակությանն է ներկայացրել զարգացման փոփոխված առաջնահերթությունները, քննարկել ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խոցելի խմբերի պաշտպանվածությանն ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական գործընթացի կազմակերպման, ներքին տեղահանվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության և այլ խնդիրներ։
 
Կողմերը պայմանավորվել են շարունակել այն ծրագրերի իրականացումը, որոնց վերաբերյալ նախորդ հանդիպումների ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում