ԱԱրսեն Մկրտչյան

Նոր թվային ռենտգեն սարք` «Մարալիկի առողջության կենտրոնում»

Նոր թվային ռենտգեն սարք` «Մարալիկի առողջության կենտրոնում»
Դեռևս մայիսին «Մարալիկի առողջության կենտրոնի» անձնակազմը բարձրաձայնել էր ռենտգեն սարքավորման անհրաժեշտության մասին։ 
 
Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնին» տրամադրել է նոր թվային ռենտգեն սարք, որի գործարկումն արդեն կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։
 
«Մենք իսկապես հակված ենք, որ մարզի բոլոր բուժհաստատությունները հագեցած լինեն անհրաժեշտ բուժսարքավորումներով։ Բժշկական կենտրոն մեր նախորդ այցելության ժամանակ արձանագրել էինք մի քանի խնդիր, դրանցից հրատապ լուծում պահանջողը սարքավորման հարցն էր: Այս բացը տարիներ շարունակ կար:
 
ՀՀ կառավարությանը դիմելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում հարցը լուծում ստացավ։ Վստահ եմ, ազգաբնակչությունը, որ սպասարկվում է կենտրոնում, կշահի այս ամենից։ Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր պետք է համաչափ զարգանա, սրան է նաև միտված, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» հետ հեռահար ծրագրեր կան նաև հաջորդ տարվա համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
 
«Մարալիկի առողջության կենտրոնի» բուժանձնակազմը շնորհակալություն է հայտնել խնդրի լուծման համար։
 
Բուժհաստատությունը 17 բնակավայրերի շուրջ 20 հազար ազգաբնակչություն է սպասարկում:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում