Օրը՝ 60 վայրկյանում | 21.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Այսօր Հայաստանի Անկախության օրն է:

Հանուն Հայրենիքի կյանքը տված նահատակներն «Այո» են ասել Անկախությանը, և կարևոր է, որ կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն. Փաշինյան:

Արարատ Միրզոյանը Ճապոնիայի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները:

Ֆրանսիան հաստատակամ է շարունակել գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման. Մակրոնը՝ Խաչատուրյանին:

Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում. Լին Թրեյսի:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը:

Արմեն Գրիգորյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հայաստանը Հաագայի դատարան է ներկայացրել հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված զինծառայողների պղծման ապացույցներ:

Սեպտեմբերի 21-ին Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվել են Հայաստանի դրոշները:

Ֆրանկ Փալոնը, Նենսի Փելոսին և Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել. կզորակոչվի 300 հազար մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում