ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ՄԻՊ-ը իտալական TEMPI-ին է ներկայացրել հայ զինծառայողների մարմինների խոշտանգումների ու նվաստացումների դեպքերը

ՀՀ ՄԻՊ-ը իտալական TEMPI-ին է ներկայացրել հայ զինծառայողների մարմինների խոշտանգումների ու նվաստացումների դեպքերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հարցազրույց է ունեցել իտալական TEMPI պարբերականի հետ: Այդ մասին ասված է Պաշտպանի Ֆեյսբուքի էջում:

 
«Զրույցի ընթացքում Պաշտպանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին:
 

Ներկայացրել է զինծառայողների ու զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումների, նվաստացումների ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերը:

 

Տեղեկացրել է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, զոհված, վնասվածքներ ստացած և տեղահանված քաղաքացիական բնակչության մասին վկայող տվյալներ»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում