Օրը՝ 60 վայրկյանում | 20.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Պաշտպանության նախարարություն:

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ևս 95 զինծառայողի դի:

Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն. Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը:

ՀԱՊԿ շրջանակում միջոցներ են ձեռնարկվում Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ. Պուտին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Միացյալ նահանգների դեսպանին է ներկայացրել հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունները:

Կարմիր խաչի ներկայացուցիչներին է ներկայացվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսի տուժած բնակավայրերի վիճակը:

Երևանում մենք աջակցություն ենք հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը. Փելոսիի հայտարարությունը:

Պահանջում ենք, որ Եվրամիությունը գտնի դիվանագիտական ​​լուծում, որի նպատակը կլինի բոլորի համար կայուն և տևական խաղաղությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր:

Իրանը կսկսի ռուսական գազի սվոպային մատակարարում իրականացնել Ադրբեջանի տարածքով:

Թուրքիան պետք է ՆԱՏՕ-ի անդամ չլինի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում նրա անդամակցության հարցը քննարկելու համար. ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում