ԱԱրսեն Մկրտչյան

Արմեն Փամբուխչյանը այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրավիճակին, տվել հանձնարարականներ

Արմեն Փամբուխչյանը այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրավիճակին, տվել հանձնարարականներ

Սեպտմբերի 17-ին ԱԻ նախարարն այցելել է Սյունիքի մարզ: Գերատեսչության ղեկավարը մարզպետարանում հանդիպում է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկվել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:



Նախարարը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, որ անձամբ ինքը և իր ղեկավարած կառույցն անում են ամեն հնարավոր բան ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու համար:



Արմեն Փամբուխչյանը և Ռոբերտ Ղուկասյանն այցելել են նաև Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:



Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում տեղակայման վայրերում:



Նախօրեին նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել էր ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ՀՓՋ-ի շենք: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում