Դրամահավաք՝ Արցախի դպրոցները լաբորատոր սարքավորումներով ապահովելու համար

ՄՄարիա Գաբրիելյան

Արցախի բոլոր դպրոցները կենսաբանության և քիմիայի շարժական լաբորատորիաներ կունենան: Գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 42 հազար դոլար: Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը reАrmenia հարթակում դրամահավաք է սկսել:

Ռուբէն Ճանպազեան (Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրեն) - Ավելի քան կեսն արդեն հանգանակած են, եթե գումարենք մեծ նվերի Ջուդին և Վիկտորն արել են, քանի որ իրենց հայրն էլ ԱՄՆ-ում գիտնական էր, ապա կարող եմ ասել, որ 75 տոկոսը հավաքված է

Դպրոցների մեծ մասն ընդհանրապես լաբորատոր սարքավորումներ չունի. աշակերտները զրկված են պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորությունից՝ նկատեց Ճանպազեանը և հավելեց՝ համոզված է, որ լաբորատոր հետազոտությունը կարող է զգալիորեն բարձրացնել աշակերտների ուսուցման որակը: Տրամադրվող հավաքածուները ներառելու են մանրադիտակներ, նմուշներով սլայդներ, քիմիական բաժակներ և նյութեր: Սարքավորումները շարժական են և կարող են օգտագործվել նաև արտադասարանային պայմաններում:

ՌուբԷն Ճանպազեան - Մեր անվտանգությունը կարևոր է և պետք երաշխավորվի ինչ-որ ձևով, և հենց կրթությունն ամենալավ սկիզբն է այդ բոլորի համար:

Արցախի Մարտունու շրջանի 29 դպրոց արդեն ստացել է կենսաբանության լաբորատոր հավաքածու՝ այլ ծրագրով: Տեսնելով ոգևորությունն ու կրթության նկատմամբ հետաքրքրության ավելացումը՝ նախաձեռնել են այս դրամահավաքը: Կարճ ժամանակում reАrmenia հարթակում 23 հազար դոլարից ավելի հանգանակություն է եղել՝ ասաց հարթակի գործառնական տնօրենը:

Արտակ Գրիգորյան (reАrmenia հարթակի գործառնական տնօրեն) - Կրթության մեջ ներդրում անելը, եթե այս պահին ինչ-որ մեծ արդյունք չի տալիս, երկարաժամկետ կտրվածքով մեծ ազդեցություն է ունենում, նվիրաբերողները, որոնք միացել են ու կմիանան հստակ գիտակցում են դրա կարևորությունը

reАrmenia հարթակում սա Արցախին վերաբերող միակ ծրագիրը չէ՝ նախագծեր կան ու դեռ ավելանալու են:

Արտակ Գրիգորյան - Մենք տեսնում ենք ակտիվություն ոչ միայն Արցախից եկած ծրագրի, այլև Հայաստանի տարբեր տարածքներից Արցախին ուղղված ծրագրեր, ինչն ուրախալի է

Արցախի դպրոցների համար կենսաբանության լաբորատոր սարքավորումների գնման գործընթացն արդեն մեկնարկել է, գումարն ամբողջությամբ հավաքվելուց հետո կգնեն նաև քիմիայի լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումները:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում