ԹԹերեզա Կասյան

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Մարտունու և Վարդենիսի ԲԿ-ներ, տեսակցել Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով տուժածներին

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Մարտունու և Վարդենիսի ԲԿ-ներ, տեսակցել Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով տուժածներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ՝ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով տուժած վիրավորների առողջական վիճակին և բուժման կազմակերպման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով: Այդ մասին նախարարը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:

 

 

«Բուժկենտրոններն ու անձնակազմն աշխատում են համակարգված և ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով:

 

 
 
Այցի ընթացքում հստակեցրել ենք նաև բուժկենտրոնների ներկայիս կարիքներն ու լրացուցիչ հնարավորությունների ներգրավումը»,- գրել է նախարարը:
 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում