Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:

Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՀՀ ԱԽ նիստին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին. Ալեն Սիմոնյան:

Լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է. Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին:

Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը կքննարկի Հայաստանի սահմանին ստեղծված իրավիճակը. Պեսկով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են. Զախարովա:

Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի ռազմական ներգրավման մասին խոսք չկա. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ:

ԱՄՆ-ը մտահոգված է, որ տուժում են Հայաստանի խաղաղ բնակիչները. Նեդ Փրայսը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև են ներկայացրել. Փալոն:

ԱՄՆ-ը պետք է անմիջապես դադարեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին. կոնգրեսական Նապոլիտանո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում