ԼԼիլիթ Ասատրյան

Ջերմուկում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին փաստերը կրկնում են այլ համայնքներում Ադրբեջանի ԶՈՒ գործելակերպը. ՀՀ ՄԻՊ

Ջերմուկում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին փաստերը կրկնում են այլ համայնքներում Ադրբեջանի ԶՈՒ գործելակերպը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության ու կենսական անփոխարինելի հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված արարքներ են, սակայն դրանք շատ ծանոթ ձեռագրով շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Այդ մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա ծառ and դրսում նկարն է
 

«Այսօր Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին մեր հավաքած փաստերը կրկնում են երեկ ու այսօր Սոթքում, Կութում, Ազատում, Ներքին Հանդում, Ակներում, Վերիշենում և այլ համայնքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից դրսևորվող գործելակերպը։

 
Հնարավոր է սա ծառ and դրսում նկարն է
 

Այս համատեքստում կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի մարդու իրավունքների մշտադիտարկման կամ առաջմղման միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունների ու դերակատարների կողմից փաստերի վերաբերյալ հանրային հստակ արձագանքը։ Ուստի, այսօր ևս միջազգային շփումներիս ընթացքում կոչ եմ արել գործընկերներիս աշխարհաքաղաքական իրադարձությունների թոհուբոհի մեջ տեսնել, պաշտպանել ու առաջ մղել հարձակման ներքո գտնվող մարդկանց ու նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները»,- նշված է գրառման մեջ։

 
Ստորև լուսանկարներ Ջերմուկ, Վերիշեն, Ակներ համայնքներից։
 
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
Հնարավոր է սա 1 person նկարն է
 
Հնարավոր է սա outdoors նկարն է
 
Հնարավոր է սա indoor նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում