Կրակի նշանները ԱԻՆ-ի օպերատիվ քարտեզին են։ Աշխատակիցների ուշադրությունը կենտրոնացած է հատկապես վերջին օրերին Ադրբեջանի կողմից գնդակոծվող Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի վրա։ Հրետակոծության հետևանքով սովորաբար հրդեհ է առաջանում․ այդպես է սկսել այրվել նաև Ջերմուկի անտառը։ Ծխացող չորս օջախից առայժմ հնարավոր է եղել կրակը մարել թշնամու նշանառության տակ չգտնվող երկու հատվածում։ Մյուս երկուսի դեպքում դեռ հսկողություն են իրականացնում՝ պարզաբանում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալը։
Արսեն Սարոյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ) - Այս պահին մենք ունենք Ջերմուկում անտառապատ տարածքում հրդեհ, որը երկու օջախում հրդեհաշիջում չի իրականացվում անվտանգությունից ելնելով՝ մեկը՝ 2 հա, մյուսը՝ 5 հա, բայց մեր հսկողության ներքո ա գտնվում:
Փրկարար ամբողջ ծառայությունը ուժեղացված ռեժիմով աշխատանքի է անցել երեքշաբթիից: Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ Արձագանքելու կանչ-ահազանգեր ստացել-ստանում են երեք մարզից էլ․ ադրբեջանական կողմի արձակած արկերի պատճառով Սոթքում, Վերին Շորժայում, Վերիշենում, Ակներում տներ են հրդեհվել, ճանապարհներին մեքենա այրվել․ ձեռքի տակ եղած տվյալներից՝ ինչը գաղտնի չէ-թույլատրելի է՝ ներկայացնում է Արսեն Սարոյանը։
Արսեն Սարոյան - Դեպք ենք ունեցել՝ մեկ տրանսպորտային միջոց, 2-3 բնակելի՝ մի քանի հատվածով, այո՛, ունեցել ենք հրդեհներ, բոլորն էլ մարվել են:
Այստեղ վստահեցնում են՝ փրկարարները սահմանին միայն հրդեհ մարող ու շչակ միացնող չեն։ Նախօրեին վիրավոր 5 զինծառայողի են հանել դեպքի վայրից ու հիվանդանոց հասցրել:

Սահմանի ողջ երկայնքով բոլոր տեղամասերը տեխնիկապես վերազինված ու լիարժեք կահավորված են

«Էսկալացիայի ռիսկ չկա. մարդիկ տներ են կառուցում սահմանին». ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Մոսկվան ստացել է Հայաստանի դիմումը. աշխատանքներ են տարվում բոլոր մակարդակներում. Զախարովա

«Լուրերի» նկարահանող խումբն արձանագրել է Վերիշենի ավերածությունները

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ

Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում

Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ

Մոնտեվիդեոյում և Ուրուգվայի քաղաքներում խորհրդանշական կառույցները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Մինչև մեր զինվորների նախաճաշելը հետևեցի սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյան



