Հայաստանը զգալի բարելավել է դիրքերը Ֆրեյզերի ինստիտուտի՝ «Աշխարհի տնտեսական ազատությունը» զեկույցում

ՎՎարդան Վարդանյան

Հայաստանը 11-րդն է Ֆրեյզերի ինստիտուտի «Աշխարհի տնտեսական ազատությունը․ 2022 թվականի տարեկան զեկույց»-ում: Մեր երկիրը այս ինստիտուտի զեկույցներում երբեք այսպիսի բարձր դիրքում չի եղել: Զեկույցը չափում է տնտեսական ազատությունը՝ վերլուծելով մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ պետական ծախսերը և հարկումը: Առաջատար եռյակում են Հոնկոնգը, Սինգապուրը և Շվեյցարիան:

2022 թվականի տարեկան զեկույցը, որը հիմնված է 2020 թվականի տվյալների վրա, արտացոլում է համավարակի հետ կապված սահմանափակումների ազդեցությունը։

Աշոտ Մարկոսյան («Քաղաքագիտական, իրավագիտական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների» ՀԿ նախագահ)Օրինակ՝ 2016 թվականին մեր երկիրը եղել է 40-րդ տեղում, հաջորդ տարի` 39-րդ, 18 թվականին 19-րդ, հաջորդ տարի եղել է 17-րդ և վերջապես 20 թվականին եղել է 17-րդ տեղում: Առաջ անցնելով` միանգամից ասեմ, որ նախկին Խորհրդային միության երկրների շարքում մեզնից առաջ միայն Էստոնիան է, որն զբաղեցնում է առաջնակարգ պետությունների 8-րդ տեղը:

Ընդհանուր առմամբ ներառված է 165 երկիր: Հայաստանի վարկանիշը 10 հնարավորից 7.84 է: Ընդհանուր առմամբ, պայմանավորված 2020 թվականի սահմանափակումներով, երկրների ցուցանիշները նվազել են:

Հարևան երկրներից Վրաստանը 15-րդն է, Թուրքիան՝ 112-ը, Ադրբեջանը 119-ը, Իրանը՝ 159-րդը: Հայաստանի առևտրային գլխավոր գործընկեր Ռուսաստանը 94-րդ տեղում է:

Աշոտ Մարկոսյան - Տնտեսական ազատության համաթիվն, ըստ էության, այն կողմնացույցն է, որը հուշում է տնտեսության կառավարիչներին, որոշումներ կայացնողներին, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր, թե ինչ ուղղությամբ է պետք տանել պետության նավը և ինչպես հասնել հաջողություններին, և, ըստ էության, որոնք են այն ուղիները, որոնք կապահովեն այդ հաջողությունը:

Ցանկի վերջին հորիզոնականներում են Զիմբաբվեն, Սուդանը և Վենեուսելան:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում