Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանական կողմը հայկական կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հինգ հայ ռազմագերու ազատ արձակումը, որը հետևել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:

Մենք ողջունում ենք հայ ձերբակալվածների տուն վերադառնալու մասին հաղորդագրությունները, ինչը դրական իրադարձություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար. Նեդ Փրայս:

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կանզասի ամենաբարձր շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:

96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Այս դժվար պահին հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ. ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անգլիայի թագուհու մահվան կապակցությամբ:

Մեծ Բրիտանիայի նոր թագավորը Կարլ Երրորդն է:

Ուկրաինայի զինուժը հակահարձակում է սկսել Խարկովի ուղղությամբ:

Սև ծովում պայթել է լողացող ական, ռումինական ռազմանավը չի տուժել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում