Օրը՝ 60 վայրկյանում | 08.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է. Նիկոլ Փաշինյան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման հարցը:

ԱՄՆ նախագահ Բայդենը բանակցություններ կվարի G7-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ՝ Ուկրաինայի օգնության հարցով:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը խորհրդակցություններ է սկսել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցով։

Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հացահատիկային պայմանավորվածություններից հետո Ուկրաինայի նավահանգիստները լքել է պարեանամթերքով բեռնված ավելի քան հարյուր նավ, որից 54-ն ուղևորվել է Ասիա, 16-ը՝ Աֆրիկա, 32-ը՝ Եվրոպա:

Վաշինգտոնը դեռ ուսումնասիրում է միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ Իրանի վերջին առաջարկները. Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում