ՎՎահե Դավթյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրանյութի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, շորթելու, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, սառը զենքի հայտնաբերման, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, խոշտանգման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում