ԱԱրսեն Մկրտչյան

Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչները բնակարանի գնման վկայագրեր են ստացել

Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչները բնակարանի գնման վկայագրեր են ստացել

Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչներն այսօր բնակարանի գնման վկայագրեր ստացան: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

 

«Երկար սպասված վկայագրերն այսօր պաշտոնապես, մեծ ոգևորությամբ և ուրախությամբ հանձնեցի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին: Այս մարդիկ տարիներ շարունակ կանգնած են եղել անլուծելի թվացող խնդրի առաջ, ու տեղին է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարությանը՝ այս կարևոր որոշումը կյանքի կոչելու համար:

 

Այս օրինակը, թերևս, լավագույն ապացույցն է, որ քաղաքացի - տեղական ինքնակառավարում - տարածքային կառավարում - Կառավարություն համակարգված փոխգործակցությամբ լուծվում են մեր քաղաքացիների կյանքի որակի վրա ազդող լրջագույն խնդիրներ:

 

Պահը հուզիչ էր բոլորի համար, իսկ անձամբ ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ իմ և մարզպետարանի ընդգծված կամքը՝ շարունակելու ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի փուլային տարբերակով լուծվեն նաև Ողջաբերդի սողանքային գոտու մյուս բնակելի տների բնակիչների փոխհատուցման խնդիրները»,- գրել է մարզպետը:
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում